Logo

Netflix-ը «The Squid Game»-ի մոտիվներով ռեալիթի շոուն կցուցադրի 2023 թվականի աշնանը

15:12 / 19.05.2023Խաղեր
null

Netflix հոսքային հարթակը «Կաղամարի խաղ․ Փորձարկում» («Squid Game: Trial») ռեալիթի շոուն՝ հիմնված կորեական հիթային սերիալի վրա, կցուցադրի 2023 թվականի նոյեմբերին, հաղորդում է Deadline-ը։

Ռեալիթի շոուի նկարահանումները սկսվել են 2023 թվականի ձմռանը։ Սցենարի համաձայն՝ մասնակիցները պետք է անցնեն նաև մի շարք հնարամիտ փորձարկումների միջով, որոնց արդյունքում հաղթողը կստանա իրապատում շոուների պատմության ամենամեծ մրցանակը՝ 4,56 միլիոն դոլար:

Բայց դեռ նկարահանման փուլում նախագիծը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Շոուի մասնակիցները սկսել են դժգոհել նկարահանման գործընթացի և մրցակցության անմարդկային պայմաններից, որոնք վտանգ են ներկայացնում հերոսների կյանքի և առողջության համար։

Մասնակիցները, մասնավորապես, խոսել են նկարահանման հրապարակում օդի չափազանց ցածր ջերմաստիճանի մասին, ինչի պատճառով ստիպված են եղել մի քանի անգամ շտապօգնություն կանչել։ Ծրագրի հերոսների՝ շոուի կազմակերպիչներին ուղղված խնդրանքներն անտեսվել են։

Երբ անդամների բողոքները հրապարակվել են, Netflix-ը խոստացել է ուսումնասիրել հարցը: Մի քանի օր անց սթրիմինգի ներկայացուցիչները հաստատել են տեղեկությունը, որ նկարահանման հրապարակում չափազանց ցուրտ է, և խոստացել են շտկել իրավիճակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ