Netflix սթրիմինգային ծառայությունը վավերագրական դրամա է նկարահանում Ալեքսանդր Մակեդոնացու մասին։ Որոշումն ընդունվել է «Վերջին արքաները» և «Աֆրիկայի թագուհիները․ Զինգա» սերիալների հաջողության ֆոնին, հաղորդում է Deadline-ը։
Ֆիլմի աշխատանքային անվանումն է «Ալեքսանդր Մակեդոնացի»։ Հայտնի է, որ Netflix-ն աշխատում է այս մեծ բյուջեով ֆիլմի վրա անցյալ ամառվանից: Նկարահանումները տեղի են ունենում Մարոկկոյում։
Ինչպես նշում է Deadline-ը, ֆիլմը կունենա ինչպես վավերագրական, այնպես էլ գեղարվեստական տարրեր։ Արտադրությամբ զբաղվում են Tailfeather Productions և Lion TV ընկերությունները: Նախագծի շոուռաները կլինի Թոնի Միտչելը, որն առավել հայտնի է «Աստվածաշունչ» մինի սերիալով:


