«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կորցրել է դրամապանակը, բայց ոչ երկար ժամանակ։ Գերմանացին դրամապանակը մոռացել է տաքսու մեջ, սակայն մեքենայի վարորդն այն վերադարձրել է, հայտնում է Bild-ը։
Դրամապանակում եղել է մոտ 800 եվրո, ինչպես նաև ֆուտբոլիստի բոլոր վարկային քարտերը։ Տաքսու վարորդը գերմանացի դարպասապահին գտնելու համար վարել է 120 կմ: Նոյերին չգտնելուց հետո նա կապ է հաստատել գերմանացու օգնականի հետ և նրան տվել դրամապանակը։
Մանուել Նոյերը որոշել է շնորհակալություն հայտնել տղամարդուն և երկու շաբաթ անց նրան «Բավարիայի» մարզաշապիկ է ուղարկել: Վարորդը գոհ չի մնացել Նոյերի պատասխանից, քանի որ ճանապարհի ընթացքում ծախսել է մոտ 400 եվրո։
«Նման մրցանակը ծաղր է։ Ես չորս երեխա ունեմ։ Ես ոչինչ չեմ կարող անել այս մարզաշապիկով»,- նշել է մեքենայի վարորդը:
Գերմանիայի օրենսդրությամբ, 500 եվրո արժողությամբ իր գտնողն ունի արժեքի հինգ տոկոսը ստանալու իրավունք։ 500 եվրոյից բարձր ցանկացած իրի համար կա միայն լրացուցիչ երեք տոկոս ստանալու իրավունք:
Երբ հաշվարկվում է, դա նշանակում է, որ գտնողին իրավունք է տրվում ստանալ 34 եվրո Նոյերի դրամապանակում եղած գումարի դիմաց, ինչն ավելի քիչ է, քան «Բավարիայի» մարզաշապիկի արժեքը:


