«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, այժմ ֆուտբոլային փորձագետ Գարի Նևիլը խոսել է Ուգո Էկիտիկեի` «Լիվերպուլում» նորամուտի մասին, հայտնում է Sky Sports-ը։
«Կարծում եմ` Էկիտիկեն հիանալի հանդիպում անցկացրեց։ Նա իսկական տաղանդ է։ Ալեքսանդր Իսակը «Լիվերպուլ» տեղափոխվելու դեպքում լուրջ մրցակից կունենա»,- ասել է Նևիլը։
Էկիտիկեն «Բորնմութի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղում (4-2) գոլ և ասիստ էր գրանցել։
Կարդացեք նաև`


