Logo

«Նյուքասլի» նորեկը տաքսու վարորդ հոր պատվին հանդես կգա «39» համարի մարզազգեստով

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:23 / 31.01.2022ՍՊՈՐՏ
Բրունո Գիմարայնս

Ֆրանսիական «Լիոնի» բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարայնսը պաշտոնապես տեղափոխվել է «Նյուքասլ»՝ հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն անգլիական ակումբում հանդես կգա «39» համարի մարզազգեստով: 

Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ խաղահամարի ընտրությունը պայմանավորված է ֆուտբոլիստի հոր հետ: Վերջինը Բրազիլիայում ժամանակին տաքսի է վարել, որի համարը եղել է «039»: Բրունոն ֆրանսիական ակումբում ևս հանդես էր գալիս «39» համարի խաղաշապիկով: 

«Կաչաղակների» գլխավոր մարզիչ Էդի Հաուն խոսել է բրազիլացու տեղափոխության մասին.

«Բրունոն տաղանդ է, նա եղել է մեր հիմնական տրանսֆերային թիրախներից, ուստի ես ուրախ եմ նրան մեր թիմում տեսնելու համար: Նա կուժեղացնի կազմը, Գիմարայնսը պատրաստ է գալիք մարտահրավերին:

Նա եղել է Ֆրանսիայի՝ աչքի ընկնող կատարողներից մեկը: Ես կասկած չունեմ, որ մեր երկրպագուներն իսկապես հաճույք կստանան նրա խաղը դիտելուց: Մենք անհամբեր սպասում ենք նրան ակումբում ողջունելուն, երբ նա վերադառնա հավաքականի ճամբարից»,- Հաուի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա