Logo

UFC-ի լեգենդը ծնողներին փրկել է հրդեհից ու հայտնվել հիվանդանոցում

18:42 / 14.03.2024Խառը մենամարտեր
null

UFC-ի ծանր քաշային կարգի նախկին չեմպիոն Մարկ Կոուլմենը հոսպիտալացվել է, հաղորդում է ESPN-ը։

Ամերիկացի նախկին մարտիկի՝ Օհայոյում գտնվող տանը հրդեհ է բռնկվել։ Կոուլմենը փրկել է իր ծնողներին ու շանը, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց։ 59-ամյա ամերիկացին վերակենդանացման բաժանմունքում է։

Մարկ Կոուլմենը UFC-ի Փառքի սրահի անդամ է։ Կարիերայի ընթացքում նա անցկացրել է 26 մենամարտ, տարել 16 հաղթանակ ու կրել 10 պարտություն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ