Նիդերլանդցի մարզիկ Սթիվեն վան դե Վելդեն նվաճել է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողափնյա վոլեյբոլի մրցաշարի ուղեգիր, հաղորդում է The Telegraph-ը։
2016թ․ մարտին Վան դե Վելդեն 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել 12-ամյա աղջկա բռնաբարելու համար։ Դեպքը տեղի էր ունեցել 2014-ին, երբ նիդերլանդցի վոլեյբոլիստը 19 տարեկան էր։ Նա տուժողի հետ ծանոթացել էր սոցցանցերի միջոցով և որոշ ժամանակ անց Մեծ Բրիտանիա էր մեկնել դպրոցականի հետ հանդիպելու համար և նրան զրկել կուսությունից։ Վան դե Վելդեն իմացել էր, որ աղջիկն անչափահաս է։ Նա ընդունել էր մեղքը և բանտարկվել, սակայն մեկ տարի անց՝ 2017 թվականին, ազատ էր արձագվել։
Փարիզ-2024-ում 29-ամյա Վան դե Վելդեն Մեթյու Սիմերսի հետ հանդես կգա զուգախաղում։ Նրանք այժմ 11-րդ տեղն են զբաղեցնում համաշխարհային վարկանիշային ցուցակում։