Logo

Արթուր Աբրահամ. «Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ, կհանդիպենք մյուս կյանքում»

10:05 / 28.03.2024Բռնցքամարտ
null

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը գրառում է կատարել հոր՝ Գրիգոր Աբրահամյանի մահվան կապակցությամբ:

«Հարգելի ընկերներ, 2024 թ. մարտի 25-ին իմ հայրիկը երկար և ծանր հիվանդությունից հեռացավ կյանքից:

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում:

Քո Ավո և ընտանիք»,- ֆեյսբուքյան էջում գրել է անվանի բռնցքամարտիկը:

Արթուր Աբրահամի հայրը 68 տարեկանում մահացել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:

Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին` ժամը 17.00-ից մինչև 20:00, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի Սուրբ Խաչ եկեղեցում:

Հուղարկավորությունը տեղի կունենա հաջորդ օրը՝ ժամը 13.00-ին, նույն եկեղեցուց Ներքին Չարբախի գերեզմանատանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ