UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ UFC 300-ը կարող է դառնալ փրոմոուշենի պատմության մեջ լավագույն մրցաշարը։
«UFC 300-ը մեծագույն մարտական քարդն է, որը մենք երբևէ արել ենք։ Մենք անհավանական կենդանի իրադարձություն կստանանք այդ երեկո։ Կլինի աներևակայելի հեռուստատեսային շոու։ Իսկ հիմա մարտիկները պետք է դուրս գան և անեն իրենց գործը։ Եվ եթե նրանք գլուխ հանեն, ապա դա կարող է դառնալ մեծագույն մրցաշարը պատմության մեջ»,- ամերիկացի ֆունկցիոների խոսքը մեջբերում է TNT Sports-ը։
Ավելի վաղ երկրպագուներն ու UFC-ի որոշ մարտիկներ քննադատել էին UFC 300-ը՝ կազմված քարդի համար։ Ապրիլի 13-ին Լաս Վեգասում կայանալիք մրցաշարի գլխավոր մենամարտում հանդիպելու են կիսածանր քաշային կարգում գործող չեմպիոն Ալեքս Պերեյրան (9-2) ու նախկին չեմպիոն Ջամալ Հիլը (12-1)։


