Ֆորմուլա 1-ի սեփականատեր Liberty Media-ն ավարտին է հասցրել MotoGP-ն ձեռք բերելու գործարքը, հաղորդում է Motorsport-ը։
Ամերիկյան ընկերությունը շուրջ 4 միլիարդ դոլար կվճարի մոտոարշավի իրավունքները ձեռք բերելու համար։ Ըստ աղբյուրի՝ գործարքի մասին կարող է պաշտոնական հայտարարություն լինել առաջիկա օրերին։
Liberty-ի ղեկավարներն ու MotoGP-ի, WorldSBK-ի ու MotoE-ի աշխարհի առաջնություններ անցկացնող Dorna Sports-ը գործարքն ավարտել են օրեր առաջ, սակայն պաշտոնական հայտարարություն չեն արել։ Պատճառը Եվրոպական հանձնաժողովի կողմից մրցակցային շուկային վնասելու առնչությամբ արգելքն էր։