Logo

«Աբսուրդ». Նեյմարը հավանել է ևս մեկ գրառում ու քննարկման տեղիք տվել (ֆոտո)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
17:48 / 14.08.2022• ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին կարծես դուր չի եկել այն փաստը, որ թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է փարիզյան ակումբի 11-մետրանոցների հաստիքային իրացնողը:

Լիգա 1-ի 2-րդ տուրում «Մոնպելյեի» նկատմամբ 5-2 հաշվով հաղթանակից հետո Նեյմարը Թվիթերում հավանել էր Կիլիան Մբապեին վերաբերող քննադատական գրառումը, ըստ որի՝ սխալ է, որ Մբապեն իրացնի թիմի 11-մետրանոցները: Այդ գրառման մեջ հեղինակը Մբապեին անվանել էր «ՊՍԺ-ի սեփականատեր»:

Բրազիլացի հարձակվողը դրական արձագանքի է արժանացրել ևս մեկ գրառում:

«Նեյմարը նորից նվաստացրեց դարպասապահին, երբ իրացրեց 11-մետրանոցը: Մբապեն, ընդհակառակը, շատ վատ հարվածեց ու վրիպեց: Խաղից հետո մարզիչն ասաց, որ Մբապեն կլինի թիմի 11-մետրանոցների հիմնական իրացնողը: Աբսուրդ»,- գրել է Portal Brasil օգտատերը, իսկ Նեյմարը հավանել է գրառումը: 

Հիշեցնենք՝ խաղի 23-րդ րոպեին Մբապեն վրիպել էր 11-մետրանոցից, իսկ 43-րդ րոպեին Նեյմարը դիպուկ էր իրացրել հարվածը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ