Logo

Նեյմար. «Թեթև քննարկում ենք ունեցել, սակայն չեկանք ընդհանուր հայտարարի»

00:55 / 14.02.2023ՍՊՈՐՏ
Նեյմար-Լուիշ Կամպուշ

Փարիզի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հերքել է Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում «Մոնակոյից» կրած 1-3 հաշվով պարտությունից հետո թիմի մարզական տնօրեն Լուիշ Կամպուշի հետ լուրջ վիճաբանելու մասին լուրը:

«Թեթեւ քննարկում ենք ունեցել Կամպուշի հետ, սակայն չեկանք ընդհանուր հայտարարի: Վստահեցնում են, որ վիճաբանություն կամ կոնֆլիկտ չկա։ Ես բոլորին սիրում եմ, իսկ ֆուտբոլի մի մասն են կազմում քննարկումները, որոնք օգնում են այն բարելավել: ՊՍԺ-ում վեցերորդ տարին եմ անցկացնում, ու անընդհատ տարատեսակ խոսակցություններ են շրջանառվում: Գտնում եմ, որ նման բաները պետք է մնան ակումբի ներսում ու չհանրայնացվեն: Բարդ է իմանալը՝ ինչպես են այդ տեղեկությունները տարածվում: ՊՍԺ-ն սովոր չէ պարտությունների և ցավոտ է ընդունում, սակայն դրանք առաջընթացի մի մասն են կազմում»,- 30-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ Le Parisien-ը գրել էր, որ «Մոնակոյի» դեմ արտագնա խաղի ժամանակ Նեյմարը քննադատել է իր խաղընկերներ, պորտուգալացի կիսապաշտպան Վիտինիային ու ֆրանսիացի հարձակվող Ուգո Էկիտիկեին, իսկ հանդիպումից հետո վիճաբանել Լուիշ Կամպուշի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ