Logo

Նեյմարի` ԱԱ-ին հնարավոր մասնակցությանն անդրադարձել է Անչելոտին

17:04 / 07.12.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նշել է, թե որ դեպքում «Սանթոսի» հարձակվող Նեյմարին կընդգրկի աշխարհի 2026 թվականի առաջնության համար նախատեսված հայտացուցակում, հաղորդում է Globo Esporte-ն:

«Եթե խոսքը Նեյմարի մասին է, ապա պետք է խոսենք նաև այլ խաղացողների մասին։ Մենք պետք է մտածենք Բրազիլիայի ազգային հավաքականի մասին, որը կարող է լինել Նեյմարով կամ առանց նրա:

Մենք հայտացուցակը կհստակեցնենք մարտին կայանալիք ընկերական խաղերից հետո:

Ես լավ հասկանում եմ, որ դուք շատ հետաքրքրված եք Նեյմարով։ Ես կցանկանայի պարզաբանել. հիմա դեկտեմբերն է, աշխարհի առաջնությունը հունիսին է, և ես մայիսին կհրապարակեմ հայտացուցակը։ Եթե Նեյմարը լավ մարզավիճակում լինի և ավելի արժանի լինի հայտացուցակում ընդգրկվելուն, քան այդ դիրքի մեկ այլ ֆուտբոլիստ, ապա կհրավիրվի հավաքական։ Ես ոչ մեկին ոչինչ պարտական ​​չեմ»,- ասել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ 33-ամյա Նեյմարը 2 տարուց ավելի չի հրավիրվում ազգային հավաքական: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ