Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հուլիսի 10-ին անցել է բուժզննում, որի արդյունքները հուսադրող չեն:
L'Équipe-ի հաղորդմամբ՝ ֆիզիկական թեսթերը կասկած են առաջացրել 31-ամյա ֆուտբոլիստի մարզումային գործընթացը վերսկսելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի ազգային հավաքականի առաջատարը խաղադաշտից բացակայում է փետրվարի 19-ից, երբ վնասվածք էր ստացել «Լիլի» դեմ Ֆրանսիայի ավարտված առաջնության 24-րդ տուրի խաղում: Նա, արցունքներն աչքերին, խաղադաշտից դուրս էր բերվել պատգարակով: Օրեր անց Նեյմարը վիրահատվել էր ու բաց թողել մրցաշրջանի մնացած հատվածը:
Նեյմարը ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2017 թվականից։


