Logo

Նեյմարի հեթ-տրիկը

15:53 / 04.12.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկու Նեյմարը հեթ-տրիկ է ձևակերպել «Խուվենտուդի» դեմ Բրազիլիայի Ա Սերիայի 37-րդ տուրի խաղում, «Սանթոսը» հաղթել է 3-0 հաշվով:

Ձախ ծնկի մենիսկի վնասվածքով խաղացող 33-ամյա ֆուտբոլիստը 3 գոլերն էլ խփել է երկրորդ խաղակեսում:

Օրեր առաջ խոսելով վնասվածքով խաղալու մասին՝ Նեյմարն ասել էր. «Այս վնասվածքը նյարդայնացնող է, բայց դա այն չէ, ինչը կկանգնեցնի ինձ»:

Նախորդ խաղում էլ, որտեղ նույնպես Նեյմարը խաղում էր վնասվածքով, բրազիլացին գրանցել էր գոլ ու գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ