Logo

Նեյմարի ընկերուհին հայտնել է, որ երեխայի է սպասում

12:11 / 19.04.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի գործող չեմպիոն Փարիզի ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի ընկերուհի Բրունա Բյանկարդին հայտնել է, որ երեխայի է սպասում:

«Մենք երազում ենք քո կյանքի մասին, մենք ծրագրում ենք քո գալուստը և գիտակցելը, որ դու այստեղ ես՝ մեր օրերն ավելի երջանիկ է դարձնում: Դու կգաս մի հրաշալի ընտանիք, որտեղ կան եղբայր, տատիկ, պապիկ և հորեղբայրներ, որոնք արդեն քեզ շատ են սիրում:

Շուտ արի որդիս, մենք քեզ սպասում ենք»,- գրել է Բրունան Ինստագրամում:

31-ամյա ֆուտբոլիստի ու Բյանկարդին հանդիպում են 2021 թվականի օգոստոսից: Առաջին անգամ նրանք հանրության առջև երևացել են 2022 թվականի ձմռանը:

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 29 խաղի, խփել 18 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 70 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա