«Սանթոսի» հարձակվող Նեյմարն այս տարի այլևս չի խաղա կոճի վնասվածքի պատճառով, հայտնում է Globe Esporte-ն:
34-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Միրասոլի» դեմ Բրազիլիայի առաջնության 34-րդ տուրի խաղում, որի ընթացքում նա աչքի է ընկել գոլով: Բրազիլացին բաց կթողնի այս տարվա մնացած 3 խաղերը՝ «Սպորտ Ռեսիֆիի», «Ժուվենտուդեի» և «Կրուզեյրոյի» դեմ:
Բրազիլիայի առաջնության 35-րդ տուրի դրությամբ «Սանթոսը» 17-րդն է մրցաշարային աղյուսակում:


