
VivaroNews-ն առանձնացրել է հունվարի 19-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը լավագույն տասնյակի տեսքով՝ ըստ լուրերի կարևորության:
10. Դառնալ Ջիանլուիջի Բուֆոնի փոխարինո՞ղը, թե՞ տեղափոխվել «Ռեալ»
Tuttosport-ը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալն» ամռանը պաշտոնական առաջարկ է կատարելու «Միլանի» 17-ամյա դարպասապահ Ջիանլուիջի Դոնարումայի համար: «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է այս պայքարում առաջ անցնել «Յուվենտուսից», որն, ի դեմս երիտասարդ ֆուտբոլիստի, տեսնում է Ջիանլուիջի Բուֆոնի փոխարինողին: Դոնարումայի գործող պայմանագրի ժամկետը «Միլանի» հետ լրանում է 2018 թվականի ամռանը:


