Բրազիլիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը և նրա ընտանիքը 150 հազար եվրո են հատկացրել ազատազրկման մեջ գտնվող Դանի Ալվեսին, հայտնում է UOL-ը:
Այդ գումարը կատալոնական «Բարսելոնայի», Թուրինի «Յուվենտուսի», ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստն օգտագործել է տուժածին բարոյական փոխհատուցում տալու համար:
Հենց Նեյմարի օգնության շնորհիվ է 40-ամյա Ալվեսի ազատազրկման ժամկետը կրճատվել:
Հիշեցնենք, որ 2023թ․ հունվարից Դանի Ալվեսին կալանավորված էր Բարսելոնայի դատարանի որոշմամբ։ Նա կատալոնական ակումբում խաղացել է 2008-2016-ին ու 2021-2022-ին։ Բրազիլացու վերջին ակումբը մեքսիկական «Պումասն» էր, որը միջադեպից հետո խզել էր ֆուտբոլիստի հետ պայմանագիրը։
Նախօրեին Բարսելոնայի դատարանը 4,5 տարվա ազատազրկման էր դատապարտել նախկին պաշտպանին:

-3.jpg)
