Բրազիլական «Սանթոսի» հարձակվող Նեյմարը քրտնաջան մարզվում է, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնա խաղադաշտ, հայտնում է UOL-ը:
33-ամյա ֆուտբոլիստը բժիշկների ցուցումով օրական 11 ժամ մարզվում է ակումբի մարզաբազայում: Վերականգնման գործընթացը լավ է ընթանում:
Մասնագետները կարծում են, որ «Սանթոսի» գերաստղը շարք կվերադառնա մայիսի վերջին կամ հունիսի սկզբին:
Հիշեցնենք, որ Նեյմարը ձախ ազդրի վնասվածք էր ստացել «Աթլետիկո Մինեյրոյի» դեմ (2-0) Բրազիլիայի առաջնության հերթական տուրի խաղում:


