Logo

Նեյմարն ու «Ալ Հիլալը» խզել են պայմանագիրը

04:23 / 28.01.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Բրազիլացի անվանի կիսապաշտպան Նեյմարն ու Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլալը» փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ակումբը շնորհակալություն է հայտնում Նեյմարին այն ամենի համար, ինչ նա տվել է «Ալ Հիլալին», և հաջողություն է մաղթում նրան հետագա կարիերայում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այժմ 32-ամյա բրազիլացին ազատ գործակալի կարգավիճակում է:

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ Նեյմարը շուտով կվերադառնա հայրենիք, բուժզննում կանցնի և կմիանա իր հարազատ «Սանթոսին»:

Ռոմանոն նաև հայտնում է, որ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հետ պայմանագիրը խզելու արդյունքում Նեյմարը չի ստանա 65 միլիոն դոլարի չափով աշխատավարձը, բայց հանուն հարազատ ակումբ վերադարձի՝ նա պատրաստ է եղել այդ քայլին:

Նեյմարն «Ալ Հիլալ» էր տեղափոխվել 2023 թվականի օգոստոսին ֆրանսիական ՊՍԺ-ից: Սաուդյան Արաբիայի չեմպիոնի կազմում բրազիլացին վնասվածքների պատճառով անցկացրեց ընդամենը 7 խաղ, խփեց 1 գոլ, կատարեց 3 գոլային փոխանցում ընդհանուր 428 րոպե խաղաժամանակում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա