Logo

Նեյմարն ու Բենզեման չմասնակցեցին խաղին. «Ալ Հիլյալը» հաղթեց «Ալ Իթիհադին»

22:59 / 01.03.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի առաջատար «Ալ Հիլյալը» 22-րդ տուրում ընդունեց գործող չեմպիոն «Ալ Իթիհադին» և կամային հաղթանակի հասավ 3-1 հաշվով:

Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Սաուդյան Արաբիայի հավաքականի ֆուտբոլիստներ, պաշտպան Սաուդ Աբդուլհամիդն ու հարձակվող Սալեհ Ալ-Շեհրին, բրազիլացի վինգեր Մալկոմը: Հյուրերի միակ գոլը խփեց ֆրանսիացի կիսապաշտպան Նգոլո Կանտեն:

«Ալ Հիլյալի» կազմում հերթական հանդիպումը բաց թողեց բրազիլացի հարձակվող Նեյմարը, իսկ «Ալ Իթիհադից» խաղին չմասնակցեց ֆրանսիացի ռմբարկու Կարիմ Բենզեման:

Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմը 62 միավորով առաջնության առաջատարն է, 9 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող փոխչեմպիոն «Ալ Նասրին»: «Ալ Իթիհադը» 37 միավորով 5-րդն է:

Սաուդյան Արաբիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ալ Հիլյալ» - «Ալ Իթիհադ»՝ 3-1 

Սալեհ Ալ-Շեհրի, 39, Մալկոմ, 59, Սաուդ Աբդուլհամիդ, 67 - Նգոլո Կանտե, 12

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ