Logo

Նեյմարն ու Մբապեն ընդգրկվել են ՊՍԺ-ի հայտացուցակում, Մեսին՝ բացակայում է (ֆոտո)

20:20 / 27.12.2022• ՍՊՈՐՏ
null

Փարիզի ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն ներկայացրել է թիմի հայտացուցակը «Ստրասբուրգի» դեմ Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպման համար:

Կատարում կայացած Մունդիալից հետո հանգիստի հնարավորություն է ստացել աշխարհի նորընծա չեմպիոն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Գալտյեն հայտնել է, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը ֆրանսիական ակումբ կվերադառնա 2023 թվականի հունվարի 2-3-ին:

Աշխարհի առաջնությանը մասնակցած աստղային հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեն և բրազիլացի Նեյմարը հայտավորվել են խաղին:

Վնասվածքի պատճառով «Ստրասբուրգի» դեմ խաղին չեն մասնակցի ֆրանսիացի Պրեսնել Կիմպեմբեն, պորտուգալացիներ Նունու Մենդեշն ու Ռենատու Սանշեշը:

Հիշեցնենք, որ ՊՍԺ - «Ստրասբուրգ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ