Logo

Նեյմարը 368 օր անց վերադարձավ խաղադաշտ

22:41 / 21.10.2024Ֆուտբոլ
null

Բրազիլացի հարձակվող Նեյմարը 368 օր անց վերադարձավ խաղադաշտ և Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» կազմում մասնակցեց պաշտոնական հանդիպման:

Պորտուգալացի Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմն Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում հյուրընկալվելիս 5-4 հաշվով հաղթեց Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Ալ Աինին»: 

32-ամյա Նեյմարը խաղադաշտ դուրս եկավ 77-րդ րոպեին: Նեյմարը նախորդ անգամ խաղադաշտ էր դուրս եկել 2023 թվականի հոկտեմբերի 18-ին Բրազիլիայի հավաքականի կազմում Ուրուգվայի դեմ ԱԱ-2026-ի ընտրական փուլի մրցավեճում (0-2): Հարձակվողը ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր ստացել և վիրահատության ենթարկվել:

Ասիայի Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր

«Ալ Աին» (ԱՄԷ) - «Ալ Հիլյալ» (Սաուդյան Արաբիա)` 4-5

Սոֆիան Ռահիմի, 39, 67, 90+6 (11մ), Մատեո Սանաբրիա, 63 - Ռենան Լոդի, 26, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 45+2, Սալեմ Ալ-Դոսարի, 45+5, 65, 75

Հեռացում` Ալի Ալբուլայհի, 82 («Ալ Հիլյալ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա