Ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարին բնապահպանական խախտումների համար մեծ տուգանք է սպառնում, հայտնում է L'Equipe-ը՝ հղում կատարելով Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի մամուլի ծառայությանը։
Հաղորդվում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի առանձնատան կառուցման ընթացքում գրանցվել են մի շարք բնապահպանական խախտումներ:
«Հաջորդ քայլը լինելու է հայտնաբերված խախտումների գնահատումը և տուգանքի նշանակումը: Ըստ նախնական հաշվարկների՝ տուգանքը կլինի առնվազն 5 միլիոն ռեալ (1 միլիոն եվրո)»,- նշել է Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:


