Logo

Նեյմարը բուժզննում է անցնում «Ալ Հիլյալի» համար

15:23 / 14.08.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը մոտ է Սաուդյան Արաբիայի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր «Ալ Հիլյալի» հետ պայմանագիր կնքելուն։

The Athletic-ը գրում է, որ 31-ամյա ֆուտբոլիստն օգոստոսի 14-ին բուժզննում է անցնում արաբական ակումբի համար։ Սպասվում է, որ կողմերը կկնքեն 2 տարվա պայմանագիր, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հանարավորություն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ փարիզյան ակումբը պատրաստ է Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ սկսել 60-100 միլիոն եվրոյի առաջարկի դեպքում։ ՊՍԺ-ի ղեկավարությունը տրանսֆերային գինը կորոշի՝ կախված նրանից, թե որ ակումբն է գնորդը։

Նեյմարը ցանկանում էր վերադառնալ «Բարսելոնա», սակայն դա գրեթե անհնար է կատալոնական ակումբի՝ ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված խնդիրների պատճառով։

Հիշեցնենք, որ բրազիլացին կատալոնական ակումբում խաղացել է 2013-2017-ին, իսկ ՊՍԺ-ն միացել էր 222 միլիոն եվրոյի դիմաց։ Նախորդ մրցաշրջանի մեծ մասը հարձակվողը բաց էր թողել վնասվածքի պատճառով։ Նեյմարն օգոստոսի 3-ին վերադարձը խաղադաշտ նշել էր դուբլով, իսկ Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի խաղին չէր հայտավորվել։ ՊՍԺ-ի կազմում նա անցկացրել է 173 հանդիպում, դարձել 118 գոլի ու 77 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ