Logo

Նեյմարը ցանկանում է նախքան Մունդիալ-2026-ը վերադառնալ Բրազիլիա

14:15 / 28.09.2023Ֆուտբոլ
null

Բրազիլիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալի» հարձակվող Նեյմարը մոտ ապագայում կարող է վերադառնալ հայրենիք, այս մասին հայտնում է բրազիլացի լրագրող Ադեմիր Կինտինոն։

31-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը տեղափոխվել «Սանտոս», որտեղ էլ սկսել է պրոֆեսիոնալ կարիերան։ «Սանտոսում» հարձակվողը մասնակցել է 139 հանդիպման, խփել 72 գոլ և կատարել 37 արդյունավետ փոխանցում։

Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ Նեյմարը երկու տարվա պայմանագիր կնքեց «Ալ Հիլալի» հետ, որի կազմում արդեն երեք հանդիպում է անցկացրել ու աչքի ընկել երկու գոլային փոխանցումով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ