Logo

Նեյմարը չի պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից

09:44 / 21.02.2023ՍՊՈՐՏ
Նեյմար-5

Փարիզի ՊՍԺ-ի բրազիլացի վինգեր Նեյմարը չի պատրաստվում հեռանալ ակումբից մինչև պայմանագրի ժամկետի ավարտը (2027թ. հունիսի 30), հայտնում է L'Equipe-ը:

31-ամյա ֆուտբոլիստի որոշումը չի փոխվի, նույնիսկ եթե նրա մտերիմ ընկեր, աշխարհի նորընծա չեմպիոն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ամռանը չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:

Բրազիլիայի ազգային հավաքականի առաջատարը փարիզյան ակումբի հետ համաձայնագիրը երկարաձգել է 2021-ին ու վաստակում է տարեկան 36 միլիոն եվրո: 

Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում անցկացրած 29 խաղում խփել է 18 գոլ ու կատարել 17 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ