«Սանթոսը» պաշտոնապես հայտարարել է Նեյմարի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին:
33-ամյա հարձակվողի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի 1 տարով: Բրազիլացու ամսական աշխատավարձը կկազմի 700 հազար եվրո:
«Ես, սրտիս լսելով, կայացրի այս որոշումը: «Սանթոսը» միայն իմ թիմը չէ. այն իմ տունն է, իմ պատմությունն ու իմ կյանքը», - ասել է Նեյմարը:
Նեյմարը «Սանթոս» է վերադարձել 2025-ի հունվարին: Այս ընթացքում նա մասնակցել է 12 խաղի, որոնցում խփել է 3 գոլ:


