«Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը համաձայնել է «Ալ Նասրի» ռմբարկու, «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդու հետ, որ Սաուդյան Արաբիայի առաջնությունը խաղամակարդակով գերազանցում է ֆրանսիական Լիգա 1-ին:
«Այսօր այդպես է: Սաուդյան Արաբիայի լիգայի խաղամակարդակն աճում է, և այն ավելի լավն է, քան Լիգա 1-ը:
Իհարկե, Ֆրանսիայի առաջնությունն իր առավելություններն ունի: Ես այնտեղ խաղացել եմ և լավ գիտեմ: Բայց այս պահին Սաուդյան Արաբիայում ավելի լավ ֆուտբոլիստներ կան, քան Ֆրանսիայում»,- բրազիլացու խոսքը մեջբերում էբ CNN-ը:
Նեյմարը 2017-2023 թվականներին խաղացել է ՊՍԺ-ում: