Logo

Նեյմարը հնարավոր է մասնակցի «Բավարիայի» դեմ խաղին

13:47 / 02.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը հնարավոր է հասցնի ապաքինվել վնասվածքից մինչև Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումը: Այս մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Ադրիեն Գրենյեն:

Բրազիլիայի հավաքականի առաջատարը վնասվածք էր ստացել «Լիլի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի տնային խաղում (4-3), որը կայացել էր փետրվարի 19-ին։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն առաջին խաղում 0-1 հաշվով պարտվել էր «Բավարիային»: Պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 8-ին Մյունխենում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ