Logo

Նեյմարը կարող է վերադառնալ «Բարսելոնա»

13:35 / 30.03.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ կատալոնական «Բարսելոնա», հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն` բրազիլացի ֆուտբոլիստը ցանկանում է վնասվածքի ապաքինումից հետո 1 տարի վարձավճարով անցկացնել «Բլաուգրանայի» կազմում։ 32-ամյա Նեյմարը խնդրել է «Ալ Հիլյալին» զբաղվել այդ հարցով, սակայն ակումբը «Բարսելոնայի» հետ բանակցություններ չի վարել։

Հարձակվողն այժմ ապաքինվում է ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածքից և սպասվում է, որ դաշտ կվերադառնա միայն այս տարվա օգոստոսին։ Նեյմարը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2013-2017 թթ.` 186 խաղում խփելով 105 գոլ, կատարելով 76 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ