Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը Բրազիլիայի հավաքականում իր թիմակից, Լոնդոնի «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Ռիշարլիսոնին խնդրել է ջնջել իր պատկերով դաջվածքը, հայտնում է Daily Star-ը:
Ավելի վաղ Ռիշարլիսոնն իր, բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոյի ու Նեյմարի պատկերներով դաջվածք էր արել՝ ԱԱ-2022-ում մասնակցության կապակցությամբ:
Ամենայն հավանականությամբ, Նեյմարը չի գնահատել թիմակցի այդ քայլն ու 25-ամյա ֆուտբոլիստին 30 հազար եվրո գումար է ուղարկել՝ խնդրելով հեռացնել պատկերը մեջքից:
Հիշեցնենք, որ Ռիշարլիսոնը կարիերայում առաջին անգամ էր մասնակցում աշխարհի առաջնությանը և խփել էր Բրազիլիայի հավաքականի 8 գոլերից երեքը՝ դառնալով թիմի լավագույն ռմբարկուն:
Բրազիլիայի հավաքականը քառորդ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էր խորվաթներին և ավարտել ելույթները:


