Logo

Գալտյե. «Նեյմարը նորմալ է վերաբերում պահեստայինների նստարանին մնալուն»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:33 / 04.09.2022• ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն ասել է՝ ինչու էր «Նանտի» դեմ Լիգա 1-ի 6-րդ տուրի խաղում բրազիլացի հարձակվող Նեյմարը պահեստայինների թվում։

«Եթե ֆուտբոլիստին չես ընդգրկում մեկնարկային կազմում, ապա դա ռիսկային կարող է լինել, բայց վերջին որոշումը մարզչինն է։ Ուրբաթ ես խոսել եմ նրա հետ այդ թեմայով։

Նախորդ խաղում Նեյմարը նույնպես մեկնարկային կազմում չէր վնասվածքի պատճառով, այնպես որ, ես որոշեցի նրան թողնել պահեստայինների նստարանին։ Նա նորմալ է վերաբերում այդ փաստին»,- Գալտիեի խոսքը մեջբերում է L’Équipe-ը։

ՊՍԺ-ն 6 տուրերից հետո վաստակած 16 միավորով առաջատարն է և հաջորդ տուրում կմրցի «Բրեստի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ