Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» բրազիլացի հարձակվող Նեյմարն անշարժ գույք է գնել Դուբայում, հայտնում է Mansion Global-ը:
54 միլիոն դոլար արժողությամբ պենտհաուսն ունի ավտոմեքենաների համար նախատեսված վերելակ և հսկայական լողավազան:
Առանձնատնից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Դուբայի կենտրոն:
Հիշեցնենք, որ վերջերս 32-ամյա Նեյմարը 26 միլիոն դոլարով շքեղ առանձնատուն էր գնել նաև Մայամիում: