Logo

Նեյմարը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտ

13:23 / 03.11.2025Ֆուտբոլ
null

Բրազիլիայի Ա Սերիայի 31-րդ տուրում «Սանթոսը» տնային խաղում ոչ-ոքի (1-1) է գրանցել «Ֆորտալեզայի» հետ։

Տանտերերի կազմում 67-րդ րոպեին փոխարինման է մտել աստղային կիսապաշտպան Նեյմարը։

Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն (79 գոլ) ապաքինվել է ազդրի մկանային վնասվածքից` սեպտեմբերի 14-ից ի վեր մասնակցելով առաջին հանդիպմանը։

«Սանթոսը» 33 միավորով 16-րդ տեղում է, «Ֆորտալեզան»` 28 միավորով 18-րդ։

Բրազիլիայի Ա Սերիա, 31-րդ տուր

«Սանթոս» - «Ֆորտալեզա»` 1-1

Բրունո Պաչեկո, 74 (ինքնագոլ) - Ադամ Բարեյրո, 35

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ