Logo

Նեյմարը վերադարձը խաղադաշտ նշեց դուբլով

13:59 / 03.08.2023Ֆուտբոլ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Հարավային Կորեայի Պուսան քաղաքում ընկերական հանդիպում անցկացրեց «Չոնբուկ Մոթորս» ակումբի հետ և 3-0 հաշվով առավելության հասավ Նեյմարի դուբլի ու ասիստի շնորհիվ։

Բրազիլացի հարձակվողը վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին անգամ դուրս եկավ խաղադաշտ ու գոլի հեղինակ դարձավ հանդիպման 40-րդ ու 83-րդ րոպեներին։ 88-րդ րոպեին նա նաև գոլային փոխանցում կատարեց փարիզյան ակումբի նորեկ, իսպանացի հարձակվող Մարկո Ասենսիոյին։

Հիշեցնենք, որ 31-ամյա Նեյմարը խաղադաշտից բացակայում էր փետրվարի 19-ից, երբ վնասվածք էր ստացել «Լիլի» դեմ Ֆրանսիայի նախորդ առաջնության 24-րդ տուրի խաղում: Նա 2017 թվականից է խաղում ՊՍԺ-ում։

Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին՝ Ֆրանսիայի առաջնության առաջին տուրում ընդունելով «Լորյենին»։

Ընկերական հանդիպում

«Չոնբուկ Մոթորս» (Հարավային Կորեա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0-3

Նեյմար, 40, 83, Մարկո Ասենսիո, 88

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ