«Սանթոսի» կիսապաշտպան Նեյմարը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
33-ամյա ֆուտբոլիստը սեպտեմբերի 18-ին աջ ազդրի շրջանում ցավերի պատճառով կիսատ է թողել մարզումը։ Բրազիլացին հաջորդ օրը բուժզննում է անցել. պարզվել է, որ նա վնասել է ազդրի մկանը։
Նեյմարն արդեն սկսել է վերականգնողական շրջանն ու «Սանթոսի» բուժանձնակազմի վերահսկողության տակ է։
O meia-atacante Neymar Jr. deixou o treino da última quinta-feira (18), no CT Rei Pelé, com dores na coxa direita. Após a realização de exames de imagem nesta sexta-feira (19), o atleta teve constatada uma lesão no músculo reto femoral da coxa direita.
— Santos FC (@SantosFC) September 19, 2025
Neymar Jr. já iniciou… pic.twitter.com/SZWm6joP2w


