ՊՍԺ-ի բրազիլացի վինգեր Նեյմարը վնասվածք է ստացել «Լիլի» դեմ Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի խաղի 48-րդ րոպեին: 30-ամյա ֆուտբոլիստը՝ արցունքներն աչքերին, խաղադաշտից դուրս է բերվել պատգարակով:
Le Parisien-ի նախնական տեղեկություններով՝ կրկնվել է Նեյմարի կոճի վնասվածքը, որը նա ստացել էր Սերբիայի հավաքականի դեմ Կատարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին խաղում:
ՊՍԺ - «Լիլ» հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 4-3 հաշվով հաղթանակով, իսկ բրազիլացին խփել է խաղի երկրորդ գոլը:
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը փարիզյան ակումբի կազմում անցկացրած 29 խաղում խփել է 18 գոլ ու կատարել 17 գոլային փոխանցում:


