Logo

Նեյմարը վնասվածքից ապաքինվում է NASA-ի տեխնոլոգիայով

12:22 / 28.11.2022• Աշխարհի առաջնություն
null

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ոտքի վնասվածքից ապաքինվում է NASA-ի տիեզերական տեխնոլոգիայի հիման վրա գիտնականների և բժիշկների մշակած սարքի օգնությամբ:

Marca-ի հաղորդմամբ՝ ավելի արագ վերականգնման համար բրազիլացին օգտագործում է սարք, որը ստեղծվել է NASA-ի տիեզերական տեխնոլոգիաների հիման վրա Normatec ընկերության կողմից։

Սարքը ծածկում է ամբողջ ոտքը, ներսում տեղադրված են վերջույթների հաջորդական իմպուլսային սեղման հարմարանքներ։ Սարքն ապահովում է արյան շրջանառության ակտիվացում, նպաստում է փափուկ հյուսվածքների ապաքինմանը, թեթևացնում է այտուցը և նվազեցնում ցավը։

Հիշեցնենք, որ ֆրանսիական ՊՍԺ-ի 30-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Սերբիայի հավաքականի դեմ Կատարում ընթացող աշխարհի առաջնության G խմբի առաջին տուրի խաղում (2-0): Հետագայում հայտնի էր դարձել, որ Նեյմարը բաց կթողնի խմբային փուլի երկրորդ և երրորդ տուրերի հանդիպումները: Բրազիլացիները երկրորդ տուրի խաղը կանցկացնեն նոյեմբերի 28-ին՝ մրցելով Շվեյցարիայի հավաքականի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ