Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադ» ակումբ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
32-ամյա ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիայի չեմպիոնի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 25 միլիոն եվրո:
Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018թ. աշխարհի չեմպիոնը 4 տարում 100 միլիոն եվրո վաստակելուց բացի, եկամուտներ կստանա գովազդային և այլ կոմերցիոն գործարքներից:
«Ալ Իթիհադ» հունիսի 6-ին տեղափոխվել էր նաև Մադրիդի «Ռեալի» նախկին ավագ, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, որը կնքել է երեք տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ Կանտեն 2016 թվականի հուլիսին անգլիական «Լեսթերից» էր տեղափոխվել լոնդոնյան ակումբ։ «Չելսիում» նա նվաճել է 6 տիտղոս՝ հաղթելով նաև Չեմպիոնների լիգան, Եվրոպա լիգան և Անգլիայի Պրեմիեր լիգան:


