Logo

Կանտեն կարող է տեղափոխվել «Ալ Նասր»

16:23 / 25.12.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբում, հայտնում է Foot Mercato-ն:

31-ամյա ֆրանսիացու գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը: Կանտեին դուր է գալիս կյանքը Լոնդոնում, սակայն դեմ չէ «Ալ Նասր» տեղափոխությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ Նասր» կարող է տեղափոխվել նաև պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ