Logo

The Hockey Writers. Ալեքս Օվեչկինը ճանաչվել է նախորդ 20 տարիների` NHL-ի լավագույն նորեկ

16:50 / 24.06.2025Հոկեյ
null

Կանադական The Hockey Writers պորտալը ներկայացրել է նախորդ 20 տարիներին Calder Trophy մրցանակը ստացած հոկեյիստների վարկանիշային աղյուսակը, որը գլխավորում է NHL-ի բոլոր ժամանակների գլխավոր դիպուկահար Ալեքսանդր Օվեչկինը: Calder Trophy-ն տրվում է Հոկեյի ազգային լիգայում առաջին ամբողջական մրցաշրջանն անցկացրած լավագույն հոկեյիստին:

Նորամուտի մրցաշրջանում (2005/06) ռուս հարձակվողը վաստակել է 106 միավոր (52 գոլ, 54 ասիստ)՝ 1993 թվականից հետո դառնալով առաջին նորեկը, որը հատել է 100 միավորի շեմը: 1992/93 մրցաշրջանում «Վինիփեգ Ջեթսի» կազմում 132 միավոր վաստակել է ֆին Թեմու Սելյանեն:

1 Ալեքս Օվեչկին «Վաշինգտոն Քեփիթալզ» 2005–06
2 Եվգենի Մալկին «Պիտսբուրգ Պինգվինս» 2006–07
3 Օսթոն Մեթյուզ «Տորոնտո Մեյփլ Լիֆս» 2016–17
4 Մեթյու Բարզալ «Նյու Յորք Այլենդերս» 2017–18
5 Կիրիլ Կապրիզով «Մինեսոտա Ուայլդ» 2020–21
6 Սթիվ Մեյսոն «Կոլամբուս Բլու Ջեքեթս» 2008–09
7 Արտեմի Պանարին «Չիկագո Բլեքհոքս» 2015–16
8 Էլիաս Պետերսոն «Վանկուվեր Քենաքս» 2018–19
9 Ջեֆ Սկիներ «Կարոլինա Հարիքեյնս» 2010–11
10 Մորից Զայդեր «Դետրոյթ Ռեդ Ուինգս» 2021–22

39-ամյա Օվին ավարտված մրցաշրջանում գոլերի քանակը հասցրեց 895-ի, շրջանցեց լեգենդար Ուեյն Գրեցկիին՝ NHL-ի պատմության մեջ ամենաշատ տափօղակ նետած հոկեյիստների անվանացանկում բարձրանալով առաջին տեղ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ