Հոկեյի ազգային լիգայի (NHL) եզրափակիչ սերիայի 5-րդ խաղում «Էդմոնթոն Օյլերսը» 5-3 հաշվով արտագնա հաղթանակի հասավ «Ֆլորիդա Պանթերզի» նկատմամբ:
«Օյլերզից» դուբլ ձևակերպեց կանադացի հարձակվող Քոնոր Մքդևիդը: «Պանթերզի» կազմում աչքի ընկան Մեթյու Տկաչուկը, Էվան Ռոդրիգեսը և Օլիվեր Էկման-Լարսոնը:
«Ֆլորիդայի» դարպասապահ Սերգեյ Բոբրովսկին 23 հարվածից հետո 19 սեյվ գրանցեց:
Երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո «Էդմոնտոնն» ընդհանուր դիմակայության հաշիվը դարձրեց 2-3: Հաջորդ մրցավեճը կկայանա հունիսի 22-ին: