Հանրահայտ Forbes պարբերականը հրապարակել է Հոկեյի ազգային լիգայի (NHL) ամենաթանկարժեք ակումբների ցուցակը:
Վարկանիշային աղյուսակը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է «Տորոնտո Մեյփլ Լիֆսը», որի արժեքը կազմում է 3.8 միլիարդ դոլար:
Երկրորդ տեղում «Նյու Յորք Ռեյնջերսն» է՝ 3.5 միլիարդ դոլար: Եռյակը եզրափակում է «Մոնրեալ Կանադիենսը՝ 3 միլիարդ դոլար:
Լավագույն տասնյակում են հայտնվել նաև «Չիկագոն» (2,45 միլիարդ), «Ֆիլադելֆիան» (2,3 միլիարդ) և «Վաշինգտոն Քեփիթալզը» (2,15 միլիարդ):