Հոկեյի ազգային լիգայի (NHL) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ փետրվարին նախատեսված Բոլոր աստղերի խաղը չի կայանա: Այդ հանդիպումը տեղափոխվել է 2027 թվական:
Բոլոր աստղերի խաղի հետաձգման պատճառը փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերն են: 2014 թվականից հետո առաջին անգամ NHL-ում հանդես եկող հոկեյիստներին թույլ են տվել մասնակցել Օլիմպիական խաղերին:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին ևս չէր կայացել Բոլոր աստղերի խաղը, պատճառը Չորս ազգերի մրցաշարի անցկացումն էր:
NHL-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


