Հոկեյի ազգային լիգան (NHL) հրապարակել է կանոնավոր առաջնության նախորդ շաբաթվա լավագույն խաղացողների եռյակը:
Երրորդ աստղ է ճանաչվել «Տամպայի» դարպասապահ Անդրեյ Վասիլևսկին, որը թիմի հետ երկու հաղթանակ է տարել։ Ռուսաստանցին NHL-ում 300 հաղթանակի շեմն ամենաարագ հատած դարպասապահն է:
Երկրորդ աստղը «Դալասի» հարձակվող Մեյսոն Մարչմենտն է, որը երեք խաղում դարձել է չորս գոլի և 5 ասիստի հեղինակ:
Առաջին աստղը «Էդմոնթոնի» հարձակվող Քոնոր Մաքդևիդն է, որը երեք խաղում երեք անգամ գրավել է մրցակիցների դարպասը և 5 ասիստ կատարել։ «Գոլ+ասիստ» ցուցանիշով NHL-ում հասել է 1000 միավորի: