Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացրել է կանոնավոր առաջնության նախորդ շաբաթվա լավագույն խաղացողների եռյակը:
Երրորդ աստղ է ճանաչվել «Բոսթոնի» հարձակվող Դավիդ Պաստրնակը, որը երկու խաղում խփել է 2 գոլ, կատարել 4 ասիստ:
Երկրորդ աստղը «Նեշվիլի» հարձակվող Ֆիլիպ Ֆորսբերգն է, որը երեք խաղում խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:
Առաջին աստղը «Վաշինգտոնի» դարպասապահ Լոգան Թոմփսոնն է, որը երեք խաղում 62 նետումներից փակել է 61-ը: