Logo

NHL-ի շաբաթվա լավագույն հոկեյիստները

23:52 / 01.12.2025Հոկեյ
null

Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողների եռյակը:

«Վաշինգտոնի» հարձակվող Թոմ Ուիլսոնը ճանաչվել է երրորդ աստղ. նա 4 խաղում վաստակել է 8 միավոր (4 գոլ, 4 փոխանցում)։

«Տամպայի» հարձակվող Բրենդոն Հեյգելը ճանաչվել է երկրորդ աստղ՝ 4 խաղում վաստակելով 8 միավոր (6 գոլ, 2 փոխանցում)։

«Դալասի» հարձակվող Ուայեթ Ջոնսթոնը ճանաչվել է առաջին աստղ. նա 4 խաղում վաստակել է 9 միավոր (5 գոլ, 4 փոխանցում)։

Հոկեյի Ազգային լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ