Հոկեյի ազգային լիգան (NHL) ներկայացրել է կանոնավոր առաջնության նախորդ շաբաթվա երեք լավագույն խաղացողներին:
Երրորդ աստղը «Մինեսոտայի» դարպասապահ Մարկ-Անդրե Ֆլյորին է, որը նախորդ շաբաթ անցկացրած երեք խաղերում օգնել է իր թիմին երկու հաղթանակ տանել:
Երկրորդ աստղ է ճանաչվել «Չիկագոյի» հարձակվող Քոնոր Բեդարդը, որը երեք հանդիպումներում վաստակել է 7 (2 գոլ, 5 ասիստ) միավոր։
Առաջին աստղը «Տամպայի» հարձակվող Նիկիտա Կուչերովն է։ Ռուս հոկեյիստը երկու խաղերում վաստակել է 7 (2 գոլ, 5 ասիստ) միավոր։


